Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատիկի ուկրաինական կարկանդակ

Հունցել խմոր. ալյուրն ու կարագը խառնել, ավելացնել նուշը և շաքարավազը, այնուհետև` ջուրը: Խառնել մեկ րոպե, հետո դնել սառնարան 30 րոպեով: Խմորը սառնարանից հանել, դնել տապակի մեջ, պատառաքաղով ծակծկել: Խմորը թղթով ծածկել, վրան լոբի լցնել, թխել 200С ջեռոցում 12 րոպե: Թողնել սառչի, լոբին վրայից վերցնել: Ջերմաստիճանն իջեցնել մինչև 150С: Կարագը շաքարի հետ հարել, խառնել 1 ձվի և ալյուրի հետ: Կաթնաշոռը խառնել 2 ձվի հետ, բոլորը խառնել իրար: Միջուկը տարածել թխված խմորի վրա, հարթեցնել: Լվացած և չորացրած բալը տարածել կարկանդակի վրա: Թխել 1 ժամ 15րոպե: Ջեռոցի դուռը բացել, թողնել այդպես սառչի: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի ուկրաինական կարկանդակ

ալյուր ալյուր 120 գրամ

կարագ կարագ 50 գրամ

նուշ նուշ 25 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

միջուկ

կաթնաշոռ կաթնաշոռ 400 գրամ

կարագ կարագ 120 գրամ

շաքարավազ շաքարավազ 140 գրամ

ձու ձու 3 հատ

բալ բալ 70 գրամ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 15 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 310 կկալ