Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատիկի թխվածք` ծիրանաչրով

Կաթնաշոռը լցնել երեք շերտ թանզիֆից պատրաստված պարկի մեջ և այդպես կախել 2 ժամ, որպեսզի շիճուկը թափվի: Չրերից 10-12 կտոր առանձնացնել զարդարելու համար, մնացածները թրջել կոնյակի մեջ:

Սերուցքը խառնեք մեղրի, դեղնուցների և վանիլային շաքարի փոշու հետ: Դնել կրակին այնքան ժամանակ, մինչև եռա և եփել 3-4 րոպե:

Կոնյակի մեջ թրջած չրերը կտրատել կտորների, իսկ կիտրոնի կեղևը կտրատել բարակ շերտերով: Կաթնաշոռը մաղով անցկացնել, խառնել դեղնուցային խառնուրդի, սերուցքային կարագի, շաքարավազի, թթվասերի, կիտրոնի կեղևի և չրերի հետ:

Ամբողջ զանգվածը լցրեք ֆորմայի մեջ, որի մեջ նախապես դրեք մի քանի շերտ թանզիֆ, որպեսզի շիճուկը կարողանա ներծծվել: Դրեք սառնարանում և թողեք այնտեղ 1օր: Վերևի շերտի համար հարել սերուցքը, որպեսզի լավ փրփուր ստացվի: Շարունակելով հարել` ավելացրեք թթվասերն ու ծիրանի ջեմը: Սառնարանից հանեք կաթնաշոռե տորթիկը, շուռ տվեք ափսեի մեջ, հեռացրեք թանզիֆ: Զարդարեք այն չրերով և կիվիի կամ ելակի շերտերով:

Վերևից գալարաձև լցրեք կրեմը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի թխվածք` ծիրանաչրով

կաթնաշոռ կաթնաշոռ 1 կգ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

սերուցք սերուցք 100 մլ

մեղր մեղր 3 թեյի գդալ

դեղնուց  դեղնուց 4 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

վանիլային շաքար վանիլային շաքար 1.5 թեյի գդալ

ծիրանի չիր ծիրանի չիր 150 գրամ

կոնյակ կոնյակ 2 թեյի գդալ

վերին շերտ COM_CCK_

սերուցք սերուցք 100 մլ

ջեմ ջեմ 1 թեյի գդալ

ելակ ելակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 300դրամ,
իսկ կալորիականությունը ` 27 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5