Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով

բրինձ բրինձ 4 թեյի բաժակ

չամիչ չամիչ 400 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 100 գրամ

սալորի չիր սալորի չիր 100 գրամ

յուղ յուղ 5 ճաշի գդալ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3390դրամ,
իսկ կալորիականությունը ` 330 կկալ