Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատիկի իտալական կարկանդակ

Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն և ավելացնել 3 ճաշի գդալ պանիր: Զանգվածը խառնել սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել  խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի  մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի իտալական կարկանդակ

ալյուր ալյուր 500 գրամ

ձիթապտուղի ձեթ ձիթապտուղի ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ

միջուկ

սպանախ սպանախ 1 կգ

սուսամբար սուսամբար 1 թեյի գդալ

բուլկի բուլկի 1 հատ

կաթ կաթ 100 մլ

կարագ կարագ 50 գրամ

ձու ձու 8 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2040դրամ,
իսկ կալորիականությունը ` 872 կկալ