Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատիկի հունական կարկանդակ

Խմորիչը խառնել գոլ կաթին, շաքարավազին, թողնել տաք տեղում: Ավելացնել կես բաժակ ալյուր և թողնել տաք տեղում մի քանի ժամ: Տապակը յուղել, առատ քունջութ շաղ տալ: Թթխմորը խառնել մնացած ալյուրին, ավելացնել աղը, քերած նարնջի կեղևը, ջուր և հունցել: Խմորի երկու երրորդին գլանի ձև տալ, դնել տապակի վրա: Մնացած խմորը երկու մասի բաժանել, քունջութի մեջ մտցնել և հաստ խմորի կողքերից ամրացնել` հյուսքի ձև տալով: Խաշած, ներկած ձվերը շարել մեջտեղում: Խմորին դեղնուց քսել և դնել 200 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել տաք ջեռոցում մոտ 50 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի հունական կարկանդակ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 25 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ալյուր ալյուր 1 կգ

աղ աղ 1 պտղունց

նարինջ նարինջ 1 հատ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 200 գրամ

ձու ձու 5 հատ

դեղնուց  դեղնուց 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1470դրամ,
իսկ կալորիականությունը ` 674 կկալ