Բաղադրատոմս
ԶԱՏԻԿԻ ԴՈՆԴՈՂՈՎ ՁՎԵՐ
Պատրաստեք զատիկի դոնդողով ձվեր հետևյալ բաղադրատոմսով
ԶԱՏԻԿԻ ԴՈՆԴՈՂՈՎ ՁՎԵՐ Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել զատիկի դոնդողով ձվեր
Հավի արգանակ եփել, սառեցնել, ժելատինը թրջել նրա մեջ: Մեկ-երկու ժամից ժելատինը դնել կրակին, տաքացնել առանց եռացնելու: Խառնել, մինչև ժելատինը լրիվ լուծվի: Ձվերը լավ լվանալ, չորացնել: Ձվի տափակ ծայրից կտրել, դատարկել, լավ լվանալ: Չորացնելուց հետո կճեպները պատրաստ են: Ապուխտը, պղպեղը կտրատել: Ոլոռը կամ եգիպտացորենը քամել: Կճեպի մեջ դնել կանաչու տերևներ, հերթով լցնել ապուխտը, եգիպտացորենը, պղպեղը, եթե կա, տարբեր գույների: Երբ կճեպը լցվի, բաղադրիչների վրա լցնել ժելատինը: Դնել սառնարանի մեջ: Մատուցելուց առաջ կճեպը հեռացնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի դոնդողով ձվեր
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
3990դրամ,
իսկ կալորիականությունը ` 971 կկալ