Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զատիկի չամիչով փլավ

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը,  ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի ոչ շատ մեծ շերտերով, լցնել եռացած գոլ ջուր և եփել շատ մարմանդ կրակով: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով: Հարկ եղած դեպքում աղ անել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի չամիչով փլավ

բրինձ բրինձ 4 թեյի բաժակ

չամիչ չամիչ 400 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 50 գրամ

սալորի չիր սալորի չիր 50 գրամ

լավաշ լավաշ 0.5 հատ

յուղ յուղ 4 ճաշի գդալ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2960դրամ,
իսկ կալորիականությունը ` 302 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5