Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շաքարե ձվիկներ

Տապակը ծածկել ստվարաթղթով: Շաքարավազին խառնել ջուրը, այն ոչ թե կթրջվի, այլ ուղղակի կխոնավանա: Խոնավ շաքարավազը լցնել տարբեր ամանների մեջ և ներկել` մի կաթիլ ներկ ավելացնելով: Ձվի կաղապարի (եթե կաղապար չկա, կարելի է փայտե գդալի մեջ պատրաստել) մեջ լցնել շաքարը, սեղմել, երբ ձևը ստանա, շուռ տալ և չորացնել 100 աստիճանում չորս-հինգ րոպե:  Հանել ջեռոցից, շուռ տալ, թողնել չորանան: Ապա մեկ ձվի սպիտակուցից ու շաքարի փոշուց պատրաստված «սոսնձով» միմյանց միացնել ձվի երկու կեսերը: Զարդարել պատրաստի ծաղիկներով կամ ճուտիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շաքարե ձվիկներ

շաքարավազ շաքարավազ 0.5 կգ

ջուր ջուր 2 ճաշի գդալ

սննդային ներկեր սննդային ներկեր

սպիտակուց սպիտակուց 1 հատ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 70դրամ,
իսկ կալորիականությունը ` 55 կկալ