Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կուլիչ. սլավոնական զատիկ

Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից  3 սմ բարձր: Թխվելուց հետո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կուլիչ. սլավոնական զատիկ

ալյուր ալյուր 2 կգ

կաթ կաթ 1 լիտր

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 250 գրամ

խմորիչ խմորիչ 25 գրամ

շաքարավազ շաքարավազ 2.5 թեյի բաժակ

վանիլային շաքար վանիլային շաքար 100 գրամ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2390դրամ,
իսկ կալորիականությունը ` 591 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5