Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կուլիչ շոկոլադով և ընկույզով

Քրքումի վրա լցնել 2 ճաշի գդալ եռացրած ջուր: Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել 1 թ.գ. շաքարավազ և 2 ճ.գ. ալյուր: Թողնել 30 րոպե, մինչև զանգվածը փրփրի: Ընկույզները դանակով մանրացնել:
Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցը և մնացած 3 ձվերը հարել շաքարավազի հետ մեծ տարայի մեջ: Աստիճանաբար լցրեք 1 բաժակ ալյուր և լավ խառնեք: Փափկեցրեք սերուցքային կարագը և լցրեք այն խառնուրդի վրա: Ավելացրեք վանիլի փոշին, քրքումը, կիտրոնի քերած կեղևը և աղը: Հարեք խառնուրդը մինչև միատարր զանգված դառնա:
Ավելացրեք խմորիչը, 1.5 բաժակ ալյուր և հարեք այնքան, մինչև միասեռ խառնուրդ ստացվի: Փակել տարան և դնել սենյակայինից մի փոքր ավելի բարձր ջերմաստիճանով վայրում: Թողնել մեկուկես ժամ, հետո տրորել զանգվածը և էլի թողնել տաք տեղում 1-1.5 ժամ: Թխվածքի համար նախատեսված ֆորմայի պատերին բուսական յուղ քսեք, ալյուր ցանեք: Ներքևում դրեք ստվարաթուղթ: Խառնուրդին ավելացրեք մնացած ալյուրը, չորացրած մրգերը և ընկույզների 2/3 մասը: Խառնեք ձեռքերով:
Ֆորմայի մեջ լցրեք խառնուրդը և այնպես անել, որ տարայի մեջ այն զբաղեցնի 1/3 մասը: Դրեք տաք տեղում 30 րոպե: Այնուհետև դնել ջեռոցի մեջ և թխեք 50-60 րոպե 180°С ջերմաստիճանում: Եթե վրայի շերտը շատ շուտ կարմրի, ապա ծածկել փայլաթիթեղով:
Գլազուրի համար շոկոլադը բաժանել մի քանի կտորների և հալեցնել գոլորշու վրա: Ավելացրեք 3 ճ.գ. ջուր, կարագ և շաքարի փոշի: Խառնել մինչև միատարր զանգված ստանալը: Պատրաստի կուլիչի վրա լցնել գլազուրը և զարդարել մնացած ընկույզներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կուլիչ շոկոլադով և ընկույզով

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կաթ կաթ 0,5 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 11 գրամ

ձու ձու 4 հատ

կարագ կարագ 150 գրամ

քրքում քրքում 1 թեյի գդալ

Հնդկական ընկույզ Հնդկական ընկույզ 50 գրամ

վանիլ վանիլ 1 թեյի գդալ

կիտրոն կիտրոն 1 հատ

աղ աղ 1 պտղունց

շաքարի փոշի շաքարի փոշի 100 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

ձեթ ձեթ 1 թեյի գդալ

չիր չիր 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2620դրամ,
իսկ կալորիականությունը ` 511 կկալ