Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խաչապուրի սուլուգունիով

Խմորիչին խառնել մի գդալ շաքարավազ և երկու գդալ կաթ: Ալյուրը մաղել մեծ ամանի մեջ, փոս անել մեջտեղում, մի ձու կոտրել մեջը, ավելացնել խմորիչը, կարագը, կաթը: Խմորը հունցել այնքան, որ ձեռքերին չկպչի: Երեք ժամ դնել տաք տեղում: Սուլուգունին քերել: Խմորից մի կտոր պոկել` մոտ 250 գրամ, բացել կլոր: Այն շատ հաստ չպիտի լինի: Մեջտեղում դնել սուլուգունին, որի քաշը խմորի քաշին հավասար պետք է լինի: Դեպի կենտրոն հավաքել խմորի եզրերը, կարի կողմով դնել ներքև և գրտնակել: Մեջտեղում փոքր բացվածք անել, որ խաչապուրին չուռչի: Դեղնուցն ու թթվասերը խառնել, այդ խառնուրդը քսել խաչապուրիների վրա: Վրան ցանել քերած պանիր: Տապակի վրա ալյուր ցանել, դնել խաչապուրին, թխել 210 աստիճան ջեռոցում 6-7 րոպե: Մատուցել տախտակի վրա, այդպես խաչապուրին երկար տաք կմնա և հեշտ կկտրվի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խաչապուրի սուլուգունիով

ալյուր ալյուր 1 կգ

կարագ կարագ 150 գրամ

ձու ձու 2 հատ

կաթ կաթ 700 մլ

խմորիչ խմորիչ 10 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

կաթ կաթ 2 ճաշի գդալ

աղ աղ 5 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2150դրամ,
իսկ կալորիականությունը ` 496 կկալ