Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ոլոռով կարկանդակ

Ոլոռը թրջել սառը ջրի մեջ, եփել, տրորել: Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ, միացնել ոլոռի հետ, աղև պղպեղ անել ըստ ճաշակի: Պատրաստել խմորիչով (դրոժով) խմոր: Մեկ բաժակ կաթի մեջ լուծել խմորիչը, թողնել: Երկու բաժակ ալյուրը մաղել, կաթը խառնել, ավելացնել 2 ճ.գդ. բուսայուղ, շաքարավազ, աղ ըստ ճաշակի, 2 ձու: Խառնել, թողնել խմորը հանգստանա: Խմորը գնդիկների բաժանել, բարակ բացել, ամեն մեկի վրա միջուկ դնել: Թխել տաք ջեռոցի մեջ 20-25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ոլոռով կարկանդակ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ

ձու ձու 2 հատ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 150 գրամ

սոխ սոխ 1 հատ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 810դրամ,
իսկ կալորիականությունը ` 293 կկալ