ՏՈՐՏԵԼՒ
Պատրաստեք տորտելւ հետևյալ բաղադրատոմսով
ՏՈՐՏԵԼՒ Իտալական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել տորտելւ
Ալյուրը մաղել թասի մեջ, աղ անել, մեջտեղում փոս անել լցնել 4 ջարդած ձու խմոր հունցել: Խմորը հունցել բավական երկար մոտ 10 րոպե: Եթե ձիգ ստացվի խմորը ձիթայուղ ավելացնել: Խմորը ծածկել սրբիչով թեղնել 30 րոպե հանգստանա: Թասի մեջ տրորել կաթնաշոռը, քերել վրան պանիրները, 1 ձու ջարդել, աղ ու պղպեղ անել, լավ խառնել դնել մի կողմ: Խմորը բարակ բացել, 5 սմ քարակուսիների կտրել, խճողակ դնել, մի քիչ անկյունագծով ձգել, եզրերին ջուր քսել, ապա եռանկյունաձև ծալել, եզրերը ամրացնել: Ստացված եռանկյունու 1/3 մասը դեպի վեր ծալել, ապա այդ ամբողջ կառույցը մատի վրա փաթաթելով ծայրերը կպցնել այնպես, որ օղակ ստացվի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ գցել, տորտելինը եփել: Կարագն ու ուրցը գցել սոտեյնիկի մեջ միասին տաքացնել մինչև կարագը հալվի: Եփվելուց հետի տորտելիների վրա լցնել համեմված կարագը: