Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թաթար բորակի

Ալյուրը մաղել թասի մեջ, մեջտեղում փոս անել: Ձուն ջարդել բաժակի մեջ, վրան 1 թ.գդալ աղ անել, 0.75 բաժակ ջուր լցնել, հարել: Այս հեղուկը լցնել ալյուրի վրա, խմոր հունցել. պետք է միջինից պինդ խմոր ստացվի: Խմորը մոտ 8 րոպե լավ հունցել, թողնել 15-20 րոպե հանգստանա: Սխտորը ճզմել, լցնել մածնի վրա, աղ անել, հարել, սոուսը պատրաստ է: Խմորը բարակ բացել, ցանկացած ձևով կտրտել, թողնել սեղանին 10-15 րոպե, որպեսզի թեթևակի չորանա: Ջրով մեծ կաթսան դնել կրակին, մեջը աղ գցել: Սոխը կտրտել, յուղով սոխեռած անել: Եռացող ջրի մեջ գցել թաթար բորակիները. հենց դրանք ջրի երես բարձրանան՝ փոքր քամիչով հանել ափսեի մեջ, վրան սխտոր-մածուն լցնել, խառնել, սոխեռած դնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թաթար բորակի

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

աղ աղ

սոխ սոխ 2 գլուխ

յուղ յուղ 3 ճաշի գդալ

մածուն մածուն 0.5 լիտր

սխտոր սխտոր 2 պճեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 450դրամ,
իսկ կալորիականությունը ` 133 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5