Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով եվ պանրով կարկանդակ

Շերտավոր խմորը բաժանել երեք մասի, բացել տապակի չափով: Խմորները թխել ջեռոցում: Պատրաստել միջուկը: Ձուն եփել, քերիչով անցկացնել: Շամպինիոնները կտրատել, բուսայուղով տապակել: Ավելացնել կտրատած սոխ: Պանիրը քերել: Կանաչ սոխը կտրատել, բաժանել երեք մասի: Վերցնել մեծ ափսե, դնել առաջին խմորը, մայոնեզ քսել և տարածել սոխով շամպինիոնը: Վրան շաղ տալ կանաչ սոխի 1/3-ը: Մյուս խմորին երկու կողմից մայոնեզ քսել: Դնել սունկի վրա, ցանել քերած ձուն, լցնել կանաչ սոխի մյուս բաժինը: Երրորդ խմորին ևս երկու կողմից մայոնեզ քսել, դնել ձվի վրա, լցնել քերած պանիրն ու սոխը: Սկզբում կարկանդակն անհարթ կլինի, բայց սեղմել չի կարելի: Ներծծվելուց հետո այն ինքնիրեն կհարթվի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով եվ պանրով կարկանդակ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 250 գրամ

ձու ձու 3 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 փունջ

շամպինիոն շամպինիոն 700 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2300դրամ,
իսկ կալորիականությունը ` 468 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5