Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկով կարկանդակ

Սառցախցիկից հանած կարագը անցկացնել քերիչով, 60 մլ սառցաջուր, ալյուր ավելացնել, խմոր հունցել, ավելացնել քերած դեղին պանիրը, հունցել, փաթաթել սննդային թաղանթով, 30 րոպեով դնել սառնարանը: Սմբուկը, պղպեղներն ու սխտորի պճեղները բարակ ձողիկների կտրտել, մաս-մաս բուսայուղով տապակել և տեղափոխել մաղի մեջ կամ թղթե անձեռոցիկի վրա: Կիտրոնի հյութը քամել, ավելացնել մեղրը, խառնել, եփել 5 րոպե, կրակից վերցնել, խառնել տապակած բանջարեղենի և թեթևակի ճմռած “ֆետա” պանրի հետ, խառնել: Խմորը 2 մասի բաժանել, մեկը գրտնակել, փռել յուղաթուղթ փռած տապակի մեջ, վրան տարածել խճողակը, ծածկել խմորի 2-րդ շերտով, եզրերը պատառաքաղով լավ ամրացնել, երեսին քունջութ շաղ տալ: Եփել 210* ջերմաստիջանի ջեռոցում 35-40 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով կարկանդակ

սմբուկ սմբուկ 1 հատ

սխտոր սխտոր 2 պճեղ

կիտրոն կիտրոն 0,5 հատ

մեղր մեղր 1,5 ճաշի գդալ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 2 ճաշի գդալ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

ալյուր ալյուր 175 գրամ

կարագ կարագ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

յուղ յուղ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 68 կկալ