Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շերտավոր կարկանդակ

Սառը կարագը խոշոր քերել, վրան ալյուր մաղել, խառնել, ավելացնել գարեջուրը, աղ անել, հունցել, դնել սննդային թաղանթի մեջ, 1 ժամով դնել սառնարանը: Սոխը կտրել կիսաօղակներով, բուսայուղով տապակել, համեմել աղ ու կարմիր պղպեղով, կրակից վերցնել: Սամիթը և խոզապուխտը կտրտել, պանիրն ու խաշած ձվերը անցկացնել քերիչով, ձվերը համեմել: Խմորը հանել սառնարանից, 2 անհավասար մասի բաժանել, մեծ գունդը գրտնակել, տեղավորել բացվող կողերով կապարի մեջ: Խմորը պետք է կրկնի կաղապարի ձևն ու չափը: Ստացված ափսեի մեջ տարածել խոզապուխտը, հարթեցնել, վրան տարածել սոխեռածը, ապա` ջրքամած բրինձը, կտրտած սամիթը, ձվերը, քերած պանիրը: Խմորի փոքր գունդը բացել, տարածել ջեռեփուկի վրա, խմորի եզրերն ամրացնել, վրան հարած դեղնուց քսել, եփել 190* ջերմությամբ` 25-30 րոպե: Ջեռեփուկը կտրտել գոլ վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շերտավոր կարկանդակ

ալյուր ալյուր 400 գրամ

գարեջուր գարեջուր 0,5 թեյի բաժակ

կարագ կարագ 200 գրամ

խոզապուխտ խոզապուխտ 300 գրամ

սամիթ սամիթ 0,5 փունջ

ձու ձու 4 հատ

սոխ սոխ 4 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

բրինձ բրինձ 75 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2180դրամ,
իսկ կալորիականությունը ` 450 կկալ