Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շերտավոր խմորով կծիկներ

Սխտորը ճզմել, սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, լավ խառնել, ավելացնել աղ և պղպեղ, կրկին լավ խառնել, ձեռքով փոքր գնդեր պատրաստել։ Խմորը գրտնակով բացել, 0,5 սմ լայնությամբ շերտեր կտրել երկարությամբ և թելի կծիկի նման փաթաթել մսի գնդերի վրա։ Դեղնուցները հարել, քսել գնդերի վրա։ Ջեռոցի տապակի մեջ ալյուր ցանել, շարել կծիկները և եփել նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 ր.։ Կարելի է օգտագործել թե հավի, թե հնդկահավի, թե հորթի աղացած միս։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շերտավոր խմորով կծիկներ

տավարի միս տավարի միս 500 գրամ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

դեղնուց  դեղնուց 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1770դրամ,
իսկ կալորիականությունը ` 257 կկալ