Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով խմորով «վարդեր»

Ջուրը, աղը, ալյուրը խառնել, պինդ խմոր հունցել: Թողնել, որ խմորը հանգստանա: Նորից հունցել, դնել մի կողմ: Այս քանակը բավական է երկու ռուլետի համար: Սոխը և կանաչին խոշոր կտրատել: Աղացած միսը, կտրատած սոխը, կանաչին խառնել: Աղով, պղպեղով համեմել, մի քիչ ջուր, մի գդալ ձեթ ավելացնել, նորից խառնել: Խմորը բարակ բացել: Խճողակը համաչափ տարածել խմորի վրա, ոչ շատ ձիգ ռուլետ փաթաթել: Ռուլետը կտրել ոչ շատ հաստ, ոչ էլ բարակ շերտերի: Կտրված կողմով դեպի ներքև շարել կաթսայի մեջ, շատ քիչ ջուր լցնել այնպես, որ խմորները կիսով չափ մնան ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել: Սոուսի համար սոխ մանրացնել, սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկ, աղ, պղպեղ: Եփված խմորիկների վրա լցնել սոուսը: Կարելի է նաև սոուսը մատուցել առանձին: Կարող եք սոուս պատրաստելու փոխարեն օգտագործել պատրաստի լեչո:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով խմորով «վարդեր»

տավարի միս տավարի միս 600 գրամ

սոխ սոխ 2 հատ

ջուր ջուր 3 ճաշի գդալ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս

ալյուր ալյուր 5 թեյի բաժակ

ջուր ջուր 1.5 թեյի բաժակ

աղ աղ 0.5 թեյի գդալ

սոխ սոխ 1 հատ

ձեթ ձեթ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2430դրամ,
իսկ կալորիականությունը ` 228 կկալ