Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մոսկովյան պելմենիներ

Ալյուրը մաղել, վրան փոս անել, փոսի մեջ կոտրել ձուն, գոլ ջուր, որին մի քիչ աղ է խառնված, և պինդ խմոր հունցել: Խոնավ սրբիչի մեջ փաթաթել խմորի գունդը և թողնել մնա 30–40 րոպե: Միջուկի մսից թաղանթներն ու ջլերն առանձնացնել, կտրատել: Մին ու սոխը երկու անգամ աղալ: Ավելացնել աղ, շաքարավազ, պղպեղ, մի քիչ ջուր կամ կաթ լցնել, լավ խառնել: Խմորը մասերի բաժանել, երշիկի ձև տալ, կտրատել: Ամեն կտորը բարակ բացել: Խմորի մեջտեղում դնել մի գդալ միջուկ, խմորի եզերերն ամրացնել, փակել: Խմորին կիսալուսնի ձև տալ կամ ծայրերը միացնել, կլորացնել. երկուս էլ թույլատրելի է: Կարելի է սառեցնել և պահել: Եփել աղաջրում, մինչև ջրի երես լողան պելմենիները: Ջրից հանել, մատուցել կարագով կամ թթվասերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մոսկովյան պելմենիներ

ալյուր ալյուր 700 գրամ

ձու ձու 2 հատ

ջուր ջուր 260 գրամ

տավարի միս տավարի միս 350 գրամ

խոզի միս խոզի միս 350 գրամ

սոխ սոխ 100 գրամ

կաթ կաթ 170 գրամ

շաքարավազ շաքարավազ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2630դրամ,
իսկ կալորիականությունը ` 364 կկալ