Միլինա
Պատրաստեք միլինա հետևյալ բաղադրատոմսով
Միլինա շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բուլղարական խոհանոցում խմորով, կաթնաշոռով կամ պանրով բազմաթիվ ուտեստներ կան, դրանք, առաջ պատրաստում էին փռում կամ մոխրի վրա, իսկ հիմա` ջեռոցում: Առաջարկում ենք դրանցից մեկը:

Ինչպես պատրաստել միլինա
Թասի մեջ 1 ձու ջարդել, ավելացնել մածունը, աղ անել հարել, այնքան ալյուր ավելացնել, որ պինդ խմոր ստացվի, լավ հունցել, 4 մասի բաժանել, գնդել, ծածկել: Կաթնաշոռը տրորել, որպեսզի այն փշուրի նման դառնա, վրան 2 դեղնուց ավելացնել, խառնել: Ջեռոցի կաղապարին կարագ քսել, երկարությամբ թեթևակի փոթեր առաջացնել, վրան շաղ տալ կաթնաշոռի ¼-ը, շաքարավազ շաղ տալ, ռուլետ փաթաթել, ռուլետը պարանի նման ոլորել, ապա տապակի մեջ, կենտրոնից սկսած, ռուլետին խխունջի ձև տալ: Մնացած գնդերն էլ նույն կերպ մշակել, շարունակել “խխունջի” ձևավորել, երեսին կարագը քսել: Թասի մեջ հարել 2 սպիտակուցն ու 3 ձուն, 0.5 բաժակ շաքարավազ, վանիլին և թթվասեր ավելացնել, հարել: Սոուսը լցնել միլինայի վրա, եփել 180* ջերմ.ջեռոցում` 40-45 րոպե: