Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մանթի ռուսական

Ալյուրը մաղել, վրան լցնել աղ, ջուր: Ստացվում է պինդ խմոր: Ծածկել, թողնել մեկ- մեկուկես ժամ: Միսը լվանալ, մանր կտրատել: Սոխը մանրացնել: Միսն ու սոխը խառնել, աղ, պղպեղ անել, մի քիչ ջուր ավելացնել: Խմորին գլանի ձև տալ, կտրատել, պատրաստել փոքրիկ գնդիկներ: Ամեն գնդիկ կլոր բացել, մեջտեղում դնել մի քիչ միջուկ: Դիմացի ծայրերը մոտեցնել, սեղմելով կպցնել: Հետո մյուս երկու ծայրը մոտեցնել և կպցնել: Անկյունները բաց կմնան, փակել: Կստացվեն ծրարի պես խմորներ: Հանդիպակաց անկյունները միացնել իրար: Հետո մնացած երկու ծայրն էլ միացնել, արդեն խմորները կլորավուն կդառնան: Մանթի եփելու հատուկ կաթսան յուղել, շարել խմորները, վրան սառը ջուր ցողել, եփել 40-45 րոպե: Մանթին եփվում է գոլորշու վրա: Կաթսայի ներքևի մասում ջուրն է, վերևում` ցանցի վրա շարվում են մանթիները: Մատուցել կարագի կամ թթվասերի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մանթի ռուսական

ալյուր ալյուր 500 գրամ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

աղ աղ 1 պտղունց

խոզի միս խոզի միս 500 գրամ

տավարի միս տավարի միս 20 գրամ

սոխ սոխ 4 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարագ կարագ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2030դրամ,
իսկ կալորիականությունը ` 115 կկալ