Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լեհական վարենիկ

Խաշած կարտոֆիլը և տնական պանիրը /կամ կաթնաշոռը/ միասին լավ տրորել կամ աղալ: Սոխը մանր կտրատել, տապակել քիչ բուսայուղով, ավելացնել մանր կտրատած և ջրքամած սունկը, տապակել մինչև հեղուկը գոլորշիանա, լցնել կարտոֆիլի զանգվածի վրա, ավելացնել 1 թ.գդ. թթվասեր, աղ ու պղպեղներ, լավ խառնել և մի կողմ դնել: Փոքր թասի մեջ 1 ձու ջարդել, հարել, ավելացնել կես բաժակ գոլ ջուր, 1 ճ.գդ. բուսայուղ, միասին հարել: Ալյուրը աղի հետ մաղել մեծ թասի մեջ, մեջտեղում փոս անել, լցնել հեղուկը, խմոր հունցել` ընթացքում, ըստ անհրաժեշտության ավելացնել ջուր, խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորի կեսը բացել սեղանի վրա, կտրտել շրջանակներ, մեջը խճողակ դնել, եզրերն ամրացնել: Կաթսայի մեջ 3 լ ջուր եռացնել, 15-20 վարենիկ լցնել մեջը, եփել: Հենց բարձրանան ջրի երես, հանել մեջից ծակոտիներով գդալի օգնությամբ, դնել մատուցվող ափսեի մեջ, ավելացնել կարագ, թթվասեր և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լեհական վարենիկ

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

պահածոյացված սունկ պահածոյացված սունկ 150 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ալյուր ալյուր 500 գրամ

ձու ձու 1 հատ

ջուր ջուր 250 մլ

կարագ կարագ 40 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1570դրամ,
իսկ կալորիականությունը ` 329 կկալ