Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լավաշով ռուլետ

Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել լոլիկները, համեմել: Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը: Լավաշները հերթով դնել յուղած տապակի վրա, յուրաքանչյուրի վրա քսելով կաթից, հալեցրած կարագից, ձվից ստացված խառնուրդը: Լավաշները շարելուց հետո վրան տարածել մսի խճողակը: Միջուկը հարթեցնել, դնել նախապես տաքացված ջեռոցի մեջ: Ջեռոցի ջերմաստիճանը նախընտրելի է 180 աստիճան, ռուլետը ջեռոցում պետք է մնա մոտ 25 րոպե: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով ռուլետ

լավաշ լավաշ 6 հատ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

կարագ կարագ 50 գրամ

տավարի միս տավարի միս 500 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

լոլիկ լոլիկ 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2330դրամ,
իսկ կալորիականությունը ` 395 կկալ