Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լավաշով ջեռեփուկ

Աղացած մսի վրա մի բաժակ ջուր լցնել և դնել թույլ կրակին: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել և լցնել աղացած սոխը: Անընդհատ խառնելով տապակել, մինչև միսը պատրաստ լինի: Աղ, պղպեղ, չորացրած ծիթրոն շաղ տալ, խառնել, կրակից վերցնել: Լավաշը տապակի չափով կտրել, փռել առաջին շերտը: Վրան փռել մսի մի մասը, նորից լավաշ դնել, հերթագայել, վերին շերտը դնել մսից: Սոուսի համար կարագով ալյուրը բովել, կաթ լցնել և մի քանի րոպե եփել, հետո քամել: Սոուսը լցնել լավաշի վրա, վրան քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցը 20-25 րոպե: Հանել, կտրատել և մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով ջեռեփուկ

լավաշ լավաշ 3 հատ

սոխ սոխ 2 գլուխ

տավարի միս տավարի միս 1 կգ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 1 ճաշի գդալ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3570դրամ,
իսկ կալորիականությունը ` 268 կկալ