Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լահմաջո

Միսը, դմակը, կծու պղպեղը, սոխն ու սխտորը աղալ երկու անգամ: Ավելացնել տոմատը, համեմը, տրորած լոլիկը, համեմել: Խառնել, կստացվի ոչ պինդ զանգված: Ջուրն ու ալյուրը խառնել, խմոր հունցել: Խմորից գնդիկներ անել, բարակ բացել: Որքան բարակ լինի, այնքան լավ: Ամեն խմորի վրա միս քսել, տարածել: Թխել 180 աստիճանում 15 րոպե: Մատուցելիս կիտրոնի հյութ ցողել վրան, մատուցել թանի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լահմաջո

ալյուր ալյուր 700 գրամ

աղ աղ

միջուկ

տավարի միս տավարի միս 0.5 կգ

գառան դմակ գառան դմակ 50 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 6 ճաշի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

սոխ սոխ 1 գլուխ

կծու պղպեղ կծու պղպեղ 0.5 հատ

համեմ համեմ 1 փունջ

ռեհան ռեհան

ուրց ուրց

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 590դրամ,
իսկ կալորիականությունը ` 21 կկալ