Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կավուրմա չուչվարա կամ ուզբեկական պելմենի

Գոլ ջրին ավելացնել աղ, ձու, խառնել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել: Վրան մի թաս շուռ տալ, թողնել կես ժամ հանգստանա: Միսը աղալ սոխի հետ: Ավելացնել մի թեյի գդալ աղ, կես թեյի գդալ պղպեղ, խառնել: Խմորը բարակ բացել և քառակուսիներով կտրատել: Ամեն քառակուսու վրա կես գդալ խճողակ դնել: Երկու եզրը իրար կպցնել, որից հետո միացնել երկու հարևան անկյունները: Կստացվի երկու ցցված «ականջներով» պելմենի: Առատ բուսայուղ տաքացնել թավայի մեջ և խմորները մաս-մաս տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցել թանի կամ արգանակի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կավուրմա չուչվարա կամ ուզբեկական պելմենի

ջուր ջուր 180 մլ

աղ աղ 1 թեյի գդալ

ձու ձու 1 հատ

ալյուր ալյուր 500 գրամ

ոչխարի միս ոչխարի միս 500 գրամ

սոխ սոխ 400 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1510դրամ,
իսկ կալորիականությունը ` 258 կկալ