Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլով պելմենի

Կարտոֆիլը խաշել, մաքրել, խյուս դարձնել: Սոխը մանրացնել, սոխեռած անել, լցնել կարտոֆիլի վրա, աղ, պղպեղով համեմել, խառնել: Ալյուրը, ձուն, աղը, ջուրը խառնել, խմոր հունցել, դնել սառնարանը: Հանել, մի կտոր խմոր վերցնել, բացել, կտրատել շրջանակներ կամ հատուկ գործիքի վրա դնել: Տեղադրել միջուկները, փակել: Եթե գործիքով եք պատրաստում, երկրորդ շերտը բացել, ծածկել, գրտնակով տանել-բերել, պելմենիները պատրաստ են: Ձեռքով փակելն ավելի աշխատատար է և երկար է տևում: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել: Մեջը եփել պելմենիները: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Քամել, մատուցել թթվասերով կամ կարագի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլով պելմենի

ալյուր ալյուր 500 գրամ

ձու ձու 1 հատ

աղ աղ 1 թեյի գդալ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

միջուկ COM_CCK_

կարտոֆիլ կարտոֆիլ 1 կգ

կարագ կարագ 200 գրամ

սոխ սոխ 4 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 770դրամ,
իսկ կալորիականությունը ` 266 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5