Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կանաչիով կարկանդակ

Ալյուրը, բուսայուղը, աղը, մանրացրած մարգարինի կտորները խառնել: Աստիճանաբար ջուր ավելացնել, խմոր հունցել: Գունդ անել, փաթաթել տոպրակի մեջ, 30 րոպե թողնել սառնարանում: Սոխն ու կանաչին մանր կտրատել: Ձուն հարել թթվասերի ու աղի հետ, խառնել սոխին, կանաչուն, պղպեղով համեմել: Խմորը բացել, դնել յուղած տապակի մեջ, ծակծկել պատառաքաղով: Թխել 10 րոպե 210 °С աստիճանում: Խմորը հանել ջեռոցից, լցնել միջուկը, թխել ևս կես ժամ: Սակայն ջերմաստիճանը պետք է իջեցնել 180 °С:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչիով կարկանդակ

ալյուր ալյուր 250 գրամ

մարգարին մարգարին 125 գրամ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձու ձու 4 հատ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

սամիթ սամիթ 1 փունջ

կանաչ սոխ կանաչ սոխ 6 ցողուն

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1250դրամ,
իսկ կալորիականությունը ` 485 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5