Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կանաչիով և ձվով զամբյուղներ

Շերտավոր խմորը կտրտել ջեռոցի կաղապարին հարմար կտորների, դրանք թեթևակի սեղմելով տեղավորել բնիկների մեջ, վրան ձվի դեղնուց քսել և դնել նախապես 190* տաքացրած ջեռոցը. Խմորը պետք է եփվի, բայց չկարմրի: Սպանախը գցել եռացող աղ արած ջրի մեջ, 1 րոպեից հանել, ջրքամել, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվի: Սոխը մանր կտրտել, քիչ բուսայուղով տապակել, ավելացնել կտրտած սխտորը, մզած և մանր կտրտած սպանախը, համեմել մշընկույզով, աղ ու պղպեղներով, խառնելով եփել այնքան, որ զանգվածը ջրազրկվի: Պանիրը քերել: Խմորը հանել ջեռոցից, բոլոր բնիկների մեջ քերած պանիր դնել, վրան` սպանախի զանգված տեղավորել, գդալի ուռուցիկ մասով փոս անել, փոսի մեջ լոռու կամ հավի փոքր ձու ջարդել, դեղնուցին աղ ու կարմիր պղպեղ անել, վերադարձնել ջեռոց, թողնել սպիտակուցը թանձրանա. Դեղնուցը պետ է ջրիկ մնա: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչիով և ձվով զամբյուղներ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

սպանախ սպանախ 2 փունջ

լորի ձու լորի ձու 6 հատ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ

սոխ սոխ

սխտոր սխտոր

մշընկույզ մշընկույզ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1510դրամ,
իսկ կալորիականությունը ` 647 կկալ