Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով և բանջարեղենով ջեռեփուկ

Սոխը կտրտել, 30 գ կարագի և 1 ճաշի գդալ բուսայուղի խառնուրդով տապակել 1-2 րոպե, ավելացնել մանր խորանարդների կտրտած հավի կրծքամիսը, խառնելով տապակել 5-6 րոպե, ավելացնել ալյուրը, խառնել, համեմել աղ ու պղպեղով, քարիով, ավելացնել 1 բաժակ կաթ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել մանր կտրտած բրոկոլին, 0.5 բաժակ ջրքամած կանաչ ոլոռը, խառնել և անմիջապես կրակից վերցնել: Թասի մեջ 1-2 ձու ջարդել, ավելացնել սերուցքը, համեմել, հարել: Մնացած կարագը հալեցնել, ջեռոցի կաղապարը լավ յուղել, մեջը մի քանի շերտ խմոր այնպես փռել, որ եզրերը թեթևակի կախվեն, դրանք յուղել, վրան տարածել մսով և բանջարեղենով խճողակը: Ֆիլո խմորի մի քանի շերտ հերթով գցել սոուսի մեջ և անկանոն ձևով դնել միջուկի վրա, պետք է անհարթ մակերես ստացվի: Վերջում նույն կերպ վրա բերել խմորի եզրերը, դրանք էլ օծել սոուսով և տապակը դնել 180* տաքությամբ ջեռոցի ներքևի հարթակին, եփել մոտ 40-45 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և բանջարեղենով ջեռեփուկ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 250 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

կարագ կարագ 70 գրամ

ձեթ ձեթ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

սերուցք սերուցք 150 մլ

բրոկկոլի բրոկկոլի 50 գրամ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 0.5 թեյի բաժակ

խմոր խմոր 250 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1290դրամ,
իսկ կալորիականությունը ` 311 կկալ