Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի բդիկներ «տոպրակի մեջ»

Ալյուրն ու խմորիչը խառնել, ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ և ջուր: Խմոր հունցել և թողնել մի ժամ մնա տաք տեղում: Նորից հունցել, թողնել: Պատրաստել միջուկը. սունկը տապակել կտրատած սոխի հետ: Աղ ցանել, լցնել կտրատած սամիթը: Հավի բդիկներին աղ անել, թողնել մինչև մնացած բաղադրիչները պատրաստվեն: Խմորը բացել, կտրատել: Ամեն խմորի վրա դնել մեկ բդիկ, սունկ, խմորը կապել կապոցի պես: Դրա համար խմորից «թել» պետք է պատրաստել: Տապակը յուղել, շարել բդիկները, վրան ձու քսել: Եփել ջեռոցում, մատուցել առանձին կամ բանջարեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի բդիկներ «տոպրակի մեջ»

ալյուր ալյուր 500 գրամ

խմորիչ խմորիչ 5 գրամ

ձեթ ձեթ 50 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 1.5 ճաշի գդալ

ջուր ջուր 250 գրամ

միջուկ

Հավի բուդ Հավի բուդ 6 հատ

ձու ձու

սունկ սունկ 100 գրամ

սամիթ սամիթ

սոխ սոխ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1650դրամ,
իսկ կալորիականությունը ` 396 կկալ