Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի կրծքամսով եվ շամպինիոնով գրատեն

Տապակին կարագ քսել: Խաշած կարտոֆիլը մանրացնել, լցնել տապակի մեջ, որին նախապես պաքսիմատ է ցանված: Հավի կրծքամիսը կտրատել, տարածել կարտոֆիլի վրա: Սոխը մանրացնել, տապակել մի գդալ բուսայուղով, լցնել հավի մսի վրա: Ձուն հարել, ավելացնել սերուցքը, աղ, պղպեղներ և մշկընկույզ ցանել, խառնել: Ձուն լցնել հավի ու կարտոֆիլի վրա, փայլաթիթեղով ծածկել և 200 աստիճան ջեռոցում 15 րոպե եփել, հետո ջերմաստիճանն իջեցնել 180 և եփել ևս 15-20 րոպե: Սունկը կտրատել, մի քիչ բուսայուղով տապակել, համեմել չոր կանաչիների խառնուրդով, մսի համար նախատեսված սոուսով: Սամիթը կտրատել, պանիրը քերել: Տապակը հանել ջեռոցից, վրան լցնել սունկը, սամիթը, պարմեզանը: Նորից դնել ջեռոցը, մինչև կարմիր կեղև ստացվի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի կրծքամսով եվ շամպինիոնով գրատեն

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 200 գրամ

շամպինիոն շամպինիոն 150 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ձու ձու 2 պտղունց

սերուցք սերուցք 200 գրամ

ձիթապտուղի ձեթ ձիթապտուղի ձեթ 2 ճաշի գդալ

սամիթ սամիթ 7 ցողուն

սխտորի փոշի սխտորի փոշի

օրեգանո օրեգանո

ռեհան ռեհան

սև պղպեղ սև պղպեղ 3 պտղունց

մշընկույզ մշընկույզ 30 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ

մաղադանոս մաղադանոս

կարագ կարագ 50 գրամ

պաքսիմատ պաքսիմատ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1870դրամ,
իսկ կալորիականությունը ` 243 կկալ