Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գառան միս խմորի մեջ

Ալյուրը, աղը, սոդան և համեմունքները խառնել, ավելացնել կաթն ու գինին, դեղնուցները: Խառնել, աստիճանաբար ավելացնել նաև նախապես հարած սպիտակուցները: Խառնել նաև ոլոռը, կտրատած միսը: Տապակել տաք և առատ բուսայուղի մեջ: Կարելի է նաև միսը ոչ թե խառնել խմորին, այլ կտրատել ավելի խոշոր կտորներով, դնել պատառաքաղի ծայրին, թաթախել խմորի մեջ և տապակել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գառան միս խմորի մեջ

գառան միս գառան միս 300 գրամ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 200 գրամ

ձեթ ձեթ 3 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

աղ աղ 1 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 0.25 թեյի գդալ

սուսամբար սուսամբար 0.25 թեյի գդալ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ձու ձու 2 հատ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

կարմիր գինի կարմիր գինի 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2620դրամ,
իսկ կալորիականությունը ` 453 կկալ