Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել եգիպտացորենի ալյուրով պելմենի

Պեկինյան կաղամբը մանր կտրտել, լցնել սառը ջրի մեջ, թողնել դառնությունը դուրս գցի: Եգիպտացորենի ալյուրը մաղել թասի մեջ, աղ անել, քիչ-քիչ տաք եռջուր լցնել, գդալով խառնել, թողնել այն այնքան սառչի, որ հնարավոր լինի հունցել, պետք է պինդ խմոր ստացվի, ծածկել, դնել մի կողմ: Տապակի մեջ քիչ բուսայուղ լցնել, ջրքամած պեկինյան կաղամբը տապակել, համեմել սխտորով, սոյայի սոուսով, աղ ու կարմիր պղպեղով, ավելացնել կտրտած կանաչ սոխն ու կրակից վերցնել, դատարկել որևէ ամանի մեջ, թողնել սառչի: Խմորը բացել 3 մմ հաստության շերտի, 4*8 սմ կողմերով ուղղանկյուններ կտրտել, մի կեսին խճողակ դնել, ծածկել մյուս կեսով, եզրերն ամրացնել: Պելմենները շարել յուղաթղթի կտորների վրա, և դրանք եփել առատ գոլորշու վրա` 10 րոպե: Պելմեններին քսել բուսայուղ և սոյայի սոուս շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք եգիպտացորենի ալյուրով պելմենի

ալյուր ալյուր 300 գրամ

կաղամբ կաղամբ 500 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 250 գրամ

սխտոր սխտոր 10 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս 3 ճաշի գդալ

ձեթ ձեթ 15 մլ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 560դրամ,
իսկ կալորիականությունը ` 45 կկալ