Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դդմիկով ռուլետ

Սոխը մանր քերել կամ հարիչով մանրացնել, քերել նաև դդմիկը, ավելացնել ձվերի դեղնուցները, ալյուրը, համեմել աղ ու պղպեղներով: Ձվի սպիտակուցներին աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, լցնել մնացած բաղադրիչների վրա, զգուշորեն խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, թեթևակի յուղել, լցնել խմորը, հարթեցնել, եփել 200* տաքացրած ջեռոցում` մինչև այն ոսկեշականակագույն դառնա: Սունկը շերտատել, բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել սերուցքը, կափարիչ դնել, եփել 2-3 րոպե: Դդմիկով խմորաշերտը շրջել սննդային թաղանթի վրա, յուղաթուղթը հեռացնել: Խմորաշերտի վրա տարածել սնկի զանգվածը, քերած պանիրը, ռուլետ փաթաթել, սննդային թաղանթն էլ վրայից ձիգ փաթաթել, թողնել 15 րոպե, ապա թաղանթը հեռացնել, կտրտել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմիկով ռուլետ

դդում դդում 2 հատ

ձու ձու 4 հատ

ալյուր ալյուր 100 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

սունկ սունկ 400 գրամ

սերուցք սերուցք 200 մլ

սխտոր սխտոր 1 պճեղ

սոխ սոխ 1 գլուխ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1760դրամ,
իսկ կալորիականությունը ` 405 կկալ