Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դասական ուզբեկական մանթի

Մանթին պելմենիներից տարբերվում է նրանով, որ այն եփվում է գոլորշու վրա: Հատուկ մանթի եփելու կաթսաներ կան, որոնց ներքևի մասում ջուր է լցվում, մանթին շարվում է ցանցի վրա: Եթե այդ կաթսայից չկա, ապա հարկավոր է ջուր եռացնել, կաթսայի վրա դնել խորը ափսե, յուղել, մի շարք մանթի շարել, ուրիշ ափսեով ծածկել, թույլ կրակի վրա եփել: Ալյուրից, ձվից, աղից և մի փոքր ջրից խմոր հունցել, գունդ անել, ծածկել, թողնել 30-40 րոպե: Բացել 1-2 մմ հաստությամբ, բաժանել 10 х 10 չափի քառակուսիների: Ոչխարի միսը մանր կտրատել կամ խոշոր անցքերով աղացով աղալ: Ավելացնել մանր կտրատած սոխը, սև պղպեղը, մի քանի գդալ աղաջուր, լավ խառնել: Դմակի ճարպը լոբու չափի կտրատել: Խմորի ամեն քառակուսու վրա դնել 1 ճ.գդ. միս և մի կտոր ճարպ: Խմորը փակել վերևի մասում: Մանթիները ծածկել սրբիչով, որ չչորանա: Շարել կաթսայի մեջ այնպես, որ իրար չկպչեն: Եփել 45 րոպե: Եթե շատ չորանան, կարելի է ջուր ցողել վրան: Մանթին մատուցել արգանակի կամ թթվասերի հետ: Վրան կտրատած համեմ լցնել: Կարելի է նաև տապակել մանթիները, մինչև կարմրեն, հետո եփել գոլորշու վրա: Այդպես ավելի արագ կեփվի և կարելի է շարել ոչ թե մեկ, այլ մի քանի շարքով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դասական ուզբեկական մանթի

ալյուր ալյուր 500 գրամ

ձու ձու 1 հատ

աղ աղ 1 թեյի գդալ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

միջուկ

ոչխարի միս ոչխարի միս 1 կգ

սև պղպեղ սև պղպեղ 1 թեյի գդալ

գառան դմակ գառան դմակ 150 գրամ

համեմ համեմ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2700դրամ,
իսկ կալորիականությունը ` 279 կկալ