Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չեբուրեկ

Բաղադրիչները խառնելով ստանում ենք պինդ խմոր: Մոտավորապես հիշեցնում է պելմենու կամ վարենիկի խմոր: Բացում ենք 1-2 մմ հաստությամբ այն չափի, որ թավայի մեջ երկու հատ պատրաստի չեբուրեկ տեղավորվի: Միջուկը պետք է յուղոտ լինի: Այն պատրաստվում է տավարի, խոզի մսերից և սոխից: Աղում ենք միսն ու սոխը, աղ, պղպեղ անում: Կարելի է ավելացնել մշկընկույզ, մի փոքր օղի, որպեսզի տապակելիս հյութեղ կինի: Խմորի կեսին քսել միջուկը, մյուս կեսը վրա բերել, եզրը լավ փակել: Կարևոր է, որ մեջը օդ չմնա, այլապես չեբուրեկը կճաքի: Թավայի մեջ լավ տաքացնում ենք առատ բուսայուղ: Տապակում ենք չեբուրեկը մինչև կարմրի: Կարելի է իրար հետևից տասը-տասներկու հատ պատրաստել: Չեբուրեկը մատուցում են տոմատի սոուսի հետ: Տոմատի մածուկին ավելացնել սխտոր, աղ, պղպեղ, շաքարավազ: Ուտելիս աշխատում են տոմատը լցնել չեբուրեկի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չեբուրեկ

ալյուր ալյուր 220 գրամ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

տավարի միս տավարի միս

սոխ սոխ 1 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 280դրամ,
իսկ կալորիականությունը ` 124 կկալ