Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրնձով և բանջարեղենով չեբուրեկ

Թասի մեջ 250 մլ եռջուր, 50 մլ բուսայուղ, 0.5 թ.գդալ աղ լցնել, խառնել, ավելացնել 200 գ ալյուր, խմոր շաղել, ապա քիչ-քիչ այնքան ալյուր ավելացնել, մինչև ձեռքերին չկպչող, փափուկ խմոր ստացվի: Խմորը հունցել, ծածկել, թողնել մի քիչ հանգստանա: Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել մանրացրած սխտորը, կես րոպեից ավելացնել խոշոր քերած գազարը, մանր խորանարդների կտրտած վարունգը, տապակել՝ մինչև վարունգը փափկի, համեմել սոյայի սոուսով, պղպեղներով, համեմի սերմով, կրակն անջատել, ավելացնել խաշած և ջրքամած բրինձը, ըստ անհրաժեշտության, աղ անել, խառնել, թողնել սառչի: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել: Խմորից գնդեր պատրաստել, 2-3 մմ հաստությամբ գրտնակել, մի կեսին խճողակ դնել, մյուս կեսը վրա բերել, եզրերը լավ ամրացնել և 2 կողմից տապակել՝ մինչև չեբուրեկը կարմիր կեղև կապի: Տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով և բանջարեղենով չեբուրեկ

ալյուր ալյուր 400 գրամ

բրինձ բրինձ 130 գրամ

գազար գազար 1 հատ

վարունգ վարունգ 230 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս 4 ճաշի գդալ

համեմի սերմ համեմի սերմ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 750դրամ,
իսկ կալորիականությունը ` 75 կկալ