Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բազմաշերտ կարկանդակ

Խմորի համար կաթը շաքարավազի հետ խառնել, ավելացնել ձուն, բուսայուղը, ալյուրը, խմոր ստանալ: Խմորից թխել բլիններ, մոտ 30 հատ կստացվի: Պատրաստել երեք տեսակի միջուկ: Մսի միջուկի համար միսը մանր կտրատել, տապակել կարագի մի մասով, աղ, պղպեղ անել: Բրնձի միջուկի համար 600 գ բրինձը կիսաեփ անել աղաջրում, քամել, վրան կաթ լցնել, եփել: Կարագ դնել վրան, խառնել: Ձվի միջուկի համար խաշած 6 հատ ձվերը կտրատել, աղ, պղպեղ անել, ավելացնել կտրատած կանաչին, մի քիչ կարագ: Յուղած և պաքսիմատ ցանած տապակի մեջ շարել բլինները, կողքերը փակել: Դնել բրնձով միջուկը, հետո մի շերտ բլիններ: Ապա դնել մսի միջուկը, ծածկել խմորուկներով: Վերևի շերտը փակել խմորի շերտերով, յուղել, քսել ձվի հարած դեղնուցը, պաքսիմատ ցանել: Կարկանդակը թխել մինչև կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բազմաշերտ կարկանդակ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

կաթ կաթ 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

ձեթ ձեթ 0.5 թեյի բաժակ

միջուկ

կարագ կարագ 200 գրամ

տավարի միս տավարի միս 300 գրամ

բրինձ բրինձ 150 գրամ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 7 հատ

կանաչի կանաչի 0.100 հատ

պաքսիմատ պաքսիմատ 1 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2240դրամ,
իսկ կալորիականությունը ` 775 կկալ