Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով լազանիա

Սմբուկները լվանալ, խորանարդաձև կտրատել: Աղ ցանել վրան, լցնել խորը ամանի մեջ: Թողնել կես ժամ, ապա լվանալ սառը ջրով, չորացնել: Սոխը կտրատել, դդմիկը` նույնպես: Կարմիր պղպեղի սերմերը հեռացնել, կտրատել: Նեխուրը մանրացնել, լոլիկը կտրատել խորանարդաձև: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, նախ տապակել սոխը: Ավելացնել դդմիկն ու սմբուկը: Մոտ յոթ րոպե տապակելուց հետո ավելացնել նեխուրը, պղպեղը, լոլիկը: Տապակել տասը րոպե: Առանձին ամանի մեջ պատրաստել սոուսը, որը կոչվում է «Բեշամել»: Կաթսայի մեջ հալեցնել կարագը, զգուշորեն, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը: Աստիճանաբար ավելացնել կաթը: Եռացնել, եփել այնքան, որ ստանա թթվասերի թանձրություն: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չմնան, վերջում աղ անել, լցնել մանրացված սխտորը: Լցնել քերած մշկընկույզ: Վերցնել տապակը, յուղել, շարել լազանյայի շերտերը: Կարելի է նախապես եփել աղաջրում, այսպես ավելի փափուկ կստացվի: Խմորի վրա դնել բանջարեղենը, լցնել սոուսից, նորից մի շերտ խմոր շարել: Խմորի վրա կրկին դնել բանջարեղեն, լցնել սոուս և այսպես շարունակ: Վերին շերտը խմոր է, վրան` սոուս: Դնել 20 րոպե ջեռոցի մեջ: Հանել, վրան լցնել քերած պանիր, նորից դնել ջեռոցը մոտ կես ժամով: Հանել, կտրատել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով լազանիա

լազանյայի շերտեր լազանյայի շերտեր 250 գրամ

պղպեղ պղպեղ 300 գրամ

լոլիկ լոլիկ 300 գրամ

սմբուկ սմբուկ 200 գրամ

դդում դդում 300 գրամ

նեխուր նեխուր 150 գրամ

սոխ սոխ 150 գրամ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կաթ կաթ 1 լիտր

կարագ կարագ 100 գրամ

ալյուր ալյուր 5 ճաշի գդալ

մշընկույզ մշընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1980դրամ,
իսկ կալորիականությունը ` 248 կկալ