Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բալյաշ. ղազախական խոհանոց

Ջուրը գոլացնել 30-40 աստիճան և ավելացնել շաքարավազն ու խմորչը: Թողնել 15 րոպե: Ավելացնել աղը, խառնել: Ալյուրն ավելացնել, լավ խառնել, ընթացքում ավելացնել 4 ճ.գդ. բուսայուղ: Հետևել, որ գնդիկներ չմնան: Ծածկել մաքուր սրբիչով և թողնել 20-25 րոպե, մինչև սկսի հեշտ պոկվել կաթսայից: Հետո թողնել 30-40 րոպե, նորից տրորել: Բելյաշի խմորն ավելի փափուկ է, քան սովարական կարկանդակինը, բայց այն պիտի ձևը պահի, չտարածվի: Միջուկի միսը աղալ կամ մանրացնել, սոխի հետ երկու անգամ մսաղացով անցկացնել, աղ, պղպեղ, կես բաժակ ջուր ավելացնել, լավ խառնել: Խմորը դնել սեղանին: Կարելի է մի քիչ բուսայուղ քսել: Սակայն լավ ստացված խմորը չպիտի կպչի ձեռքերին նույնիսկ առանց բուսայուղի: Ալյուր ցանել պետք չէ, քանի որ այն ձեթի մեջ կայրվի և կփոխի կարկանդակի համը և գույնը: Խմորը 20 կամ ավելի, մասերի բաժանել, ըստ նախասիրության: Միսը բաժանել նույնքան մասերի, որքն խմորը: Ամեն խմորի գունդ բացել 5-7 միլիմետր հաստությամբ: Մեջտեղում դնել միջուկ, ծայրերը լավ փակել, բերել դեպի կենտրոն և ձեռքով սեղմել: Պետք է ստացվի 1,5 – 2 սմ հաստությամբ կլոր կարկանդակ: «Կարը» դեպի ներքև տապակել առատ ձեթի մեջ, ոսկեգունելուց հետո շուռ տալ: Բելյաշները դնել քամիչի վրա, գուցե մի քիչ հում թվան, բայց դա միջուկի ջրիկ լինելուց է: Ստուգել, արդյոք միջուկը եփվել է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բալյաշ. ղազախական խոհանոց

ալյուր ալյուր 1 կգ

խմորիչ խմորիչ 10 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

ջուր ջուր 600 մլ

ձեթ ձեթ 1.5 լիտր

ոչխարի միս ոչխարի միս 700 գրամ

սոխ սոխ 4 գլուխ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3200դրամ,
իսկ կալորիականությունը ` 388 կկալ