Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել այրվող կարկանդակ

Խմորիչը խառնել շաքարավազի հետ, մի քիչ թողնել: Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, աղը, բուսայուղը, 300 մլ գոլ ջուր և խմորիչը: Խմորը հունցել, ալյուր ցանել վրան: Սրբիչով ծածկել, 45 րոպե թողնել տաք տեղում: Կրեմի համար խառնել սերուցքը, թթվասերը, աղով և պղպեղով համեմել: Սոխը կիսել, բարակ շերտատել: Ճարպը բարակ ձողիկներով կտրատել: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը բաժանել 4 մասի, մի մասը կլոր բացել և թողնել մնա 20 րոպե: Մնացած խմորը պահել: Սոխն ու ապուխտը բաժանել չորս մասի: Կրեմի 1/4 մասը քսել բացած խմորին, վրան տարածել սոխն ու ճարպը: Տապակը դնել 250 աստիճանի ջեռոցը, թխել 8-10 րոպե: Մնացած 3 շերտերը նույն ձևով թխել: Որքան բարակ է բացվում խմորը, այնքան համեղ է ստացվում կարկանդակը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք այրվող կարկանդակ

ալյուր ալյուր 650 գրամ

սոխ սոխ 300 գրամ

ճարպ ճարպ 300 գրամ

սերուցք սերուցք 250 գրամ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

խմորիչ խմորիչ 20 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1960դրամ,
իսկ կալորիականությունը ` 193 կկալ