Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի

Ալյուրը մաղել, բաժանել երեք մասի: Յուրաքանչյուր մասին ավելացնել գոլ ջրով բացած խմորիչ, խմոր հունցել, 3-4 ժամ թողնել: Գոլ ջրին խառնել աղ, շաքարավազ, լցնել ստացված թթխմորի վրա, ավելացնել մնացած երկու մաս խմորը նույնպես և ստանալ միջին պնդության խմոր: Թողնել հասունանա, նորից հունցել, մեկ ժամ թողնել: Կրկին հունցել, խմորը բաժանել մոտ 200 գրամանոց գնդերի: Ամեն գունդը ձեռքով բացել, նավակի ձև տալ: Անալի պանիրը և ձուն խառնել, լցնել խմորե նավակի խորը մասի մեջ: Խաչապուրին թխել ջեռոցում 10-12 րոպե: Հանել ջեռոցից, մի ձու կոտրել վրան և կրկին դնել ջեռոցը 3-5 րոպե: Վրան մի կտոր կարագ դնել: Մատուցել տաք-տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աջարական խաչապուրի

ալյուր ալյուր 1.2 կգ

խմորիչ խմորիչ 50 գրամ

շաքարավազ շաքարավազ 30 գրամ

ձու ձու 15 հատ

կարագ կարագ 250 գրամ

աղ աղ 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3390դրամ,
իսկ կալորիականությունը ` 1551 կկալ