Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով ռուլետներ

Սունկը լվանալ, կտրատել: Գազարը, սոխը, պղպեղը, լոլիկները կտրատել: Թավայի մեջ բուսայուղով տապակել, ավելացնել սխտորը, կանաչին, աղ, պղպեղ: Թողնել հովանա: Խառնուրդը երկու մասի բաժանել, քսել խմորի կամ լավաշի վրա, ռուլետի պես փաթաթել: Կտրատել երկու մատ հաստությամբ: Ռուլետները շարել տապակի մեջ, վրան լցնել տոմատի սոուս: Տոմատի մածուկը 2,5 բաժակ ջրով բացել, տաքացնել, աղ, պղպեղ, չորացրած կանաչի լցնել, խառնել: Կարելի է մի փոքր շաքարավազ ավելացնել: Սոուսը լցնել ռուլետների վրա, տապակը դնել ջեռոցի մեջ: Եփել մոտ քսան րոպե: Մատուցել թանձրահյութի հետ միասին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով ռուլետներ

լոլիկ լոլիկ 2 հատ

պղպեղ պղպեղ 1 հատ

դդում դդում 1 հատ

կանաչ լոբի կանաչ լոբի 100 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

գազար գազար 1 հատ

սունկ սունկ 200 գրամ

լավաշ լավաշ

տոմատի մածուկ տոմատի մածուկ

ջուր ջուր 2.5 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 550դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ