Ընկույզով մանրադրամներ
Պատրաստեք ընկույզով մանրադրամներ հետևյալ բաղադրատոմսով
Ընկույզով մանրադրամներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ես սիրում եմ թխվածքաբլիթ թխել, քանի որ այն շատ արագ է ստացվում: Սակայն այս բաղադրատոմսը բացառություն է: Պետք է մի քիչ չարչարվել: Սակայն այն շատ կուրախացնի ձեր փոքրիկներին:

Ինչպես պատրաստել ընկույզով մանրադրամներ
Վերցնել ընկույզի գեղեցիկ կեսերը, մնացածն էլ աղալ: Ալյուրը աղացած ընկույզի, շաքարավազի, դարչինի, կարդամոնի հետ խառնել: Սառեցրած կարագը խորանարդիկների բաժանել ու ավելացնել խառնուրդին: Ձուն ջարդել ու հունցել խմորը: Խմորը հերմետիկ հարթության վրա դնել, կամ էլ սննդային թաղանթով փաթաթել ու 30 րոպեով դնել սառնարան: Հետո հանել ու գրտնակել 1/3սմ հաստությոմբ: Խմորից կլոր թխվածքաբլիթներ կտրել: Տապակի վրա թուղթ դնել, շարել թխվածքաբլիթները ու թխել 10 րոպե 180 աստիճանում: Պովիդլոն, մուրաբան կամ ջեմը մի քիչ տաքացնել: Մի թխվածքաբլիթին քսել ջեմ ու փակել մյուսով, այդպես պատել նաև մյուս թխվածքաբլիթները: Շոկոլադը հալեցնել: Վերևից յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա շոկոլադ կաթեցնել: Զարդարել ընկույզի կտորներով: