Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ոզնիներ

Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Երբ վերջինս ձուլվի, կստացվի սպիտակ համասեռ զանգված: Սոդան խառնել թթվասերին, երբ այն բարձրանա, խառնել ձվի զանգվածին: Ավելացնել նաև փափկած կարագը: Երբ այն ձուլվի, քիչ-քիչ ալյուրն ավելացնել: Խմորը պետք է մածուցիկ ու փափուկ ստացվի: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել և թխել 180 աստիճանում: Չոփով ստուգել՝ թխվել է, թե ոչ: Եթե չոփը խմորի միջից չոր դուրս գա, խմորը պատրաստ է: Կրեմի համար կաթն ու շաքարավազը տաքացնել, անընդհատ խառնել: Ձուն առանձին ամանի մեջ հարել, խառնել ալյուրին, մի քիչ տաք կաթ լցնել վրան ու խառնել: Բարակ շիթով ձուն լցնել տաք կաթի մեջ, արագ-արագ խառնել, որ ձուն չհասցնի եփվել: Խառնելով եփել, մինչև կրեմը թանձրանա: Վերցնել կրակից, թողնել սառչի: Առանձին ամանի մեջ կարագը հարել: Գդալ-գդալ սառած կրեմից լցնել կարագի վրա և խառնել: Երբ ողջ կրեմն ու կարագը խառնվեն, մի քիչ վանիլ ավելացնել: Խմորը կլոր-կլոր կտրատել գործիքով կամ բաժակով: Ամեն օղակը կիսել, մեջտեղում կրեմ քսել: Ավելացած ողջ խմորը փշրել: Խմորի ամեն օղակ կրեմով պատել, թավալել խմորի փշրանքի մեջ: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել թխվածքաբլիթների վրա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ոզնիներ

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ալյուր ալյուր 4 թեյի բաժակ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

կարագ կարագ 200 գրամ

կրեմ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 200 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 950դրամ,
իսկ կալորիականությունը ` 252 կկալ