Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել վիեննական չորաբլիթ

Սենյակային ջերմաստիճանի կարագն ու շաքարափոշին գործիքով հարել` մինչև կարագը սպիտակի, ավելացնել դեղնուցները, վանիլինը, շարունակել հարել, ապա քիչ-քիչ ավելացնել ալյուրը, ձեռքով հունցել, պետք է ձեռքերին չկպչող էլաստիկ խմոր ստացվի: Խմորը 2 անհավասար գնդի բաժանել, փոքր գունդը սննդային թաղանթով փաթաթել և 10 րոպեով դնել սառցախցիկը, իսկ մեծ գունդը յուղաթղթի 5 մմ հաստությամբ բացել, եզրերը քիչ բարձրացնել, վրան ջեմ տարածել: Ջեռոցը միացնել 180*: Սառնարանից խմորագունդը հանել, խոշոր անցքերով քերիչով քերել ջեմի վրա: Տապակը դնել տաք ջեռոցը, եփել 20-25 րոպե` մինչև վարդագունի: Մատուցելիս կտրտել, վրան շաքարափոշի շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վիեննական չորաբլիթ

կարագ կարագ 200 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 100 գրամ

դեղնուց  դեղնուց 4 հատ

ալյուր ալյուր 150 գրամ

ջեմ ջեմ 450 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1410դրամ,
իսկ կալորիականությունը ` 275 կկալ