Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել վաֆլե գլանակներ կրեմով

Վաֆլիների պատրաստման եղանակը
Մարգարինը հալեցնել, մի քիչ սառեցնել, ավելացնել շաքարավազ, ձու: Լավ խառնել, անընդհատ ալյուր ավելացնել, լավ խառնել. Ավելացնլ ջուր: Խմորը պիտի ջրիկ ստացվի, ինչես նրբաբիթները: Նրբաբլիթների համար նախատեսված տարրան տաքացնել, 1ճ/գ խմոր լցնել նրա մեջ, տապակել մինչ կարմրի: Տաք վիճակում միանգամից գլանակ սարքել: ԿրեմԽնձորները մաքրել, կեղևը հանել, քերել մանր քերիչով ու շոգեխաշել թույլ կրակի վրա՝ փակ կափարիչով 15 րոպե, մինչ լավ փափկի: Ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ, վանիլին, սառեցնել: Ավելացնել ձու, օսլա ու լավ խառնել: Դնել թույլ կրակին ու եփել, մինչ թանձրանա: Հովացնել: Կարագը փափկեցնել սենյակային ջերմաստիճանում, հարել, հետո գդալ առ գդալ լցնել խնձորի զանգվածը, լավ խառնել: Կարևոև է, որպեսի կրեմի պատրաստման ժամանակ բոլոր բաղադրիչների ջերմաստիճանը համարյա նույնը լինի, եթե նրանցից որևէ մեկը տաք լինի, կարագը կհալչի ու կրեմը չի ստացվի: Հովացած գլանակների մեջ կրեմ լցնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վաֆլե գլանակներ կրեմով

մարգարին մարգարին 250 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ձու ձու 3 հատ

ալյուր ալյուր 100 գրամ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

կրեմ

խնձոր խնձոր 0.5 կգ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար

ձու ձու 1 հատ

օսլա օսլա 2 ճաշի գդալ

կարագ կարագ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 840դրամ,
իսկ կալորիականությունը ` 149 կկալ