Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթներ թեյի համար

Սենյակային ջերմաստիճանի փափկած մարգարինը խառնել շաքարավազին: Աղ ցանել, ձվերը կոտրել, խառնել մարգարինին: Ալյուրը մաղել, խմորիչի և մի քիչ ջրի հետ ( 2—3 գդալ) խառնել մնացած մթերքին: Խմոր հունցել: Ծածկել թաղանթով և դնել տաք տեղում երկու-երեք ժամ: Խմորը պիտի կրկնակի բարձրանա: Երեք ժամ անց խմորը կրկին հունցել, բաժանել երկու գնդի: Սեղանին շաքարավազ ցանել և խմորը վրան բարակ բացել: Տապակը ծածկել յուղաթղթով կամ պարզապես ալյուր ցանել: Խմորից ձևավոր խմորիկներ կտրատել և շարել տապակի մեջ: Թխել 180 աստիճան ջեռոցում 15 րոպե: Որպեսզի տակը չչորանա ու չսևանա, ջեռոցի ներքևի մասում տեղադրել ջրով լի հրակայուն տարա: Խմորը բացելիս սեղանին կարելի է ցանել դարչին կամ մանրացրած ընկույզ: Պահել լավ փակվող ամանի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթներ թեյի համար

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 1 թեյի գդալ

աղ աղ 1 պտղունց

ալյուր ալյուր 3.5 թեյի բաժակ

մարգարին մարգարին 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 760դրամ,
իսկ կալորիականությունը ` 350 կկալ